Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելագրամյան իր էջում գրել է․ «Տեղանունների պատերազմը շարունակվում է, Ադրբեջանի ՊՆ֊ն րոպեներ առաջ նոր հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում ռուս խաղաղապահներին չօգտագործել Մարտունի և Մարտակերտ անվանումները։
Ալիևն իսկապես իրեն շատ նյարդային է պահում, մեկ օրվա մեջ մուննաթ եկավ Իրանի, ՌԴ֊ի, Նիդերլանդների (Բաքվում դեսպանին ԱԳՆ էին կանչել), Ֆրանսիայի վրա, դե մեր մասին էլ չխոսեմ...հուսամ մուննաթի ենթարկվածները սկսում են գիտակցել, թե ինչ կարևոր է զսպել Բաքվի բռնապետին»։