ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+1 °C, 0 °C ... +2 °C Վաղը`+2 °C
«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի». Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
16:48, 26.11.2022 | mamul.am
3163 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ. ԵԱՀԿ ԽՎ-ում ԻՄ ԵԼՈՒՅԹԸ

Սիրելի գործընկերներ,
Այսօր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Ուկրաինայում խաղաղության հաստատումն է, կյանքի և մարդկային իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը։
Սակայն, մարդու իրավունքները, ագրեսիան ու պատերազմը նույն դեմքն ու հետևանքներն ունեն՝ անկախ ազգությունից, դավանանքից եւ աշխարհագրությունից։
Եվրոպական մայրաքաղաքներից ոչ այնքան հեռու Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հայ ժողովուրդը ենթարկվում է ագրեսիայի, տեղահանման և էթնիկ զտումների, սակայն միջազգային կառույցների և հենց մեր կազմակերպության կողմից շարունակվում է կրկնակի ստանդարտների քաղաքականությունը։
2020թ. Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած 44 օրյա լայնամասշտաբ պատերազմից հետո կնքված եռակողմ հայտարարությունից հետո էլ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ վարքագիծն ու ցեղասպանական նկրտումները։
Հակառակ պայմանագրի նախատեսումներին, Ադրբեջանը ազատ չի արձակել բոլոր հայ ռազմագերիներին, միայն այսպես կոչված խաղաղ ժամանակահատվածում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվն անցնում է 180-ը։
Շարունակվում է Ադրբեջանի պաշտոնական դեմքերի ռազմատենչ և ահաբեկչականն հռետորիկան, օկուպացված տարածքներում մշակութային վանդալիզմը։ Այս սեպտեմբերին խախտելով բոլոր միջազգային նորմերը Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք, օկուպացնելով ՀՀ ինքնիշխան տարածքից 180 քառ կմ։ Ագրեսիա ուղեկցվել է սարսափելի հանցագործություններով, մարդու իրավունքների համատարած խախտություններով և բռնությունն, որոնք փաստված են և արձանագրված։
Մենք գնահատում ենք այն երկրների վերաբերմունքը, որոնք դատապարտել են Ադրբեջանական ագրեսիան, սակայն Հայաստանի օկուպացիան շարունակվում է։
Կարծում եմ, եթե Եվրոպական ընտանիքը, միջազգային հանրությունը ներառյան ԵԱՀԿ-ն իրապես շահագրգռված է մեր տարածաշրջանում երկարատր խաղաղությամբ և կայունությամբ, ապա իբրեւ պատերազմական հանցագործի, Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի ագրեսիայի, քիմիական զենքի գործածության և Թուրքիայի աջակցությամբ ներգրավված ահաբեկիչների համար։
Ցավոք, չեմ ուզում հավատալ, որ ագրեսոր Ադրբեջանի հետ ԵՄ գազային գործարքը, որն ըստ մի շարք աղբյուրների բավարարում է եվրոպական էներգետիկ կարիքների երեք տոկոսը միայն, ավելի թանկ է, քան իրական ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և իրական եվրոպական այն արժեքները, որոնց հավատալով շատերս անդամակցել ենք այս կառույցին։ Հստակ է, որ տարաշրջանում փոխվել է ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Այս համատեքստում ԵՄ-Ադրբեջան գազային համաձայնագիրը միայն ուժեղացնում է ագրեսոր Ադրբեջանին։
Եթե միջազգային հանրությունը, իրապես շահագրգիռ է մեր տարաշաշրջանում երկարատև և կայուն խաղաղությամբ, ապա Ադրբեջանին պատասխանատվության պետք է ենթարկել իբրև պատերազմական հանցագործի՝ միջազգային օրենքների, ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ քիմիական զենքի գործածության, մշակութային վանդալիզմի համար։
Սիրելի գործընկերներ,
Հակառակ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չէ։ Ադրբեջանի հակահայ` արմենոֆոբիկ պահավածքն ու ցեղասպանական նկրտումներն ավելի են հիմնավորում, որ Արցախի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի և հակամարտությունը ագրեսիայով և պատերազմով լուծելի չէ»։

Աղբյուրը` Լիլիթ Գալստյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր