ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Իրանի հայկական դպրոցներում դասավանման լեզուն հայերեն չէ»․ Տիգրան Դավուդյան
01:12, 27.11.2022 | mamul.am
4069 | 0

Իրանագետ Տիգրան Դավուդյանի գրառումը. «Ադրբեջանի նախագահի Բաքվի «Ադա» համալսարանում արտահայտած այս միտքը “In Iran, there are schools teaching in Armenian, but there are no schools teaching in Azerbaijani. How can this be?” իրականությանը չի համապատսխանում։ Իրանի հայկական դպրոցներում դասավանման լեզուն հայերեն չէ, այլ հայերը օգտվելով Իրանի Սահմանադրության ընձեռած հնարավորությունից, շաբաթական երկու ժամ սերտում են նաև հայերեն լեզու, գրականության և կրոն, իսկ մյուս բոլոր առարկաների դասավանդման լեզուն պարսկերենն է։ Նույն իրավունքից օգտվում են նաև Իրանի մյուս էթնոսները, հավանաբար որոշ վայրերում ոչ լիարժեք։ Լուսանկարում Իրանի թուրքալեզու շրջաններում դասավանվող ադրբեջաներեն-ազերիերեն լեզվի դասագիրքն է։ ԻԻՀ-ի Սահմանադրության 15-րդ հոդված․ «Պարսկերենն Իրանի ժողովրդի պաշտոնական և միասնական լեզուն ու գիրն է: Փաստաթղթերը, նամակագրությունը, պաշտոնական տեքստերն ու դասագրքերը պետք է լինեն այս լեզվով և գրով, սակայն մամուլում և զանգվածային լրատվության միջոցներում տեղական և էթնիկ լեզուների օգտագործումը և նրանց գրականության ուսուցումը դպրոցներում պարսկերենի հետ միասին ազատ է»»:

«Իրանի հայկական դպրոցներում դասավանման լեզուն հայերեն չէ»․ Տիգրան Դավուդյան

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր