ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -3 °C ... 0 °C Վաղը`+5 °C
Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրվել է 11 մլն դոլար
18:05, 25.11.2022 | mamul.am
536 | 0

Ս.թ. նոյեմբերի 24-ին «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է 11 003 439. 51 ԱՄՆ դոլար:

«Հեռուստամարաթոն 2022»–ի շրջանակում Հայաստանից և Արցախից հանգանակվել է 1 000 280.51 ԱՄՆ դոլար, ԱՄՆ–ի տեղական մարմինը հավաքագրել է 5 000 250 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը՝ 3 284 000 ԱՄՆ դոլար, Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը՝ 700 000 ԱՄՆ դոլար, Կանադա (Տորոնտո) տեղական մարմինը 547 272 ԱՄՆ դոլար, ինչպես նաև նվիրատվություններ են կատարվել հետևյալ երկրներից՝ Կանադա (Մոնրեալ) 204 000 ԱՄՆ դոլար, Բրազիլիա 100 000 ԱՄՆ դոլար, Շվեյցարիա 80 000 ԱՄՆ դոլար, Գերմանիա 52 660 ԱՄՆ դոլար, Արգենտինա 25 000 ԱՄՆ դոլար, Ավստրիա 6 144 ԱՄՆ դոլար, Ռումինիա 3 833 ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքից:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր