ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
90 բուժաշխատողներ Ավանեսյանի որոշման արդյունքում կմնան անգործ․ «Ժողովուրդ»
10:12, 26.11.2022 | mamul.am
3943 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «90 բուժաշխատողներ Ավանեսյանի որոշման արդյունքում կմնան անգործ: «Հիմնարկն ունի մոտ 100 աշխատող, բայց կարող է՝ 10-ը միայն աշխատեն, մնացածի ճակատագիրն անհայտ է: «Մեզ ծանուցել են, որ հիմնարկը հունվարի 1-ից տեղափոխվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ մի հարկում պիտի տեղավորվենք բոլորով: Ինչն է խնդիրը, որ մեզ՝ հասարակ աշխատողներիս, գործազուրկ են դարձնում». այս մասին վրդովված ասացին «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» մի խումբ բուժաշխատողներ:

Ավելի վաղ գրել էինք, որ «ՀՀ Առողջապահության նախարարությունը 2022 թվականի ապրիլի 7-ի Կառավարության որոշման համաձայն՝ միաձուլվել են երկու անհամատեղելի կառույցներ՝ «Մաշկաբանության ազգային կենտրոն» և «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ները՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ: Ավելին՝ տեղեկացել էինք, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Այրվածքաբանության ազգային կենտրոնի տարածքը տրամադրել Պետական առողջապահության գործակալությանը (ՊԱԳ)-ին, որպեսզի նախարարի սրտի ֆինանսիստը՝ Ահարոն Բարսեղյանը, լավ պայմաններում աշխատի: Իսկ Այրվածքաբանության ազգային կենտրոնը նախատեսվում է տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ տեղավորելով ընդամենը մի հարկում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր