ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Խոշոր ավտովթարի 4 զոհերից 3-ի ինքնությունը պարզվել է
12:00, 26.11.2022 | mamul.am
7036 | 0

Նոյեմբերի 26-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի վարչական տարածքում երկու ավտոմեքենաների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլկսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «Ֆոլկսվագենի վարորդը՝ 31-ամյա Հովսեփ Մուրադխանյանը, ուղևորը՝ 29-ամյա Սերգեյ Ժամհարյանը և ինքնությունն անհայտ մյուս ուղևորը, «ԲՄՎ»-ի ուղևորը՝ 33-ամյա Գարիկ Վռշիկյանը, տեղում մահացել են: Վթարի մյուս մասնակիցները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է Ոստիկանությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր