ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
««Ապօրինի» սրճարանների տեղում կկառուցվեն նոր՝ «օրինական» սրճարաններ». Կարեն Հեքիմյան
12:42, 26.11.2022 | mamul.am
3639 | 0

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքապետարանը կրկին «մեծ թափով» սկսեց «ապօրինի» սրճարանների ապամոնտաժումը: Սկզբից՝ օղակաձև զբոսայգում:
Ի՞նչ նպատակ է հետապնդում Երևանի քաղաքապետարանը:
Մեզանից որևէ մեկը (այդ թվում քաղաքապետարանի պաշտոնյաները) դժվար կպատկերացնի որևէ այգի առանց սրճարանների:
Այդ իմաստով, անհավատալի է, որ ապամոնտաժված սրճարանների տեղում տեսանելի ապագայում չհայտնվեն նոր «օրինական» սրճարաններ: Այդ դեպքում, ի՞նչ էր խանգարում Երևանի քաղաքապետարանին «օրինականացնել», որոշ դեպքերում շուրջ 40-50 տարի անխափան գործող «ապօրինի» սրճարանները: Ավելին՝ եթե, օրինակ՝ սրճարանների տեսքը Երևանի քաղաքապետարանի չէր բավարարում, ապա կարող էին, չէ՞, ստիպել տնտեսվարողին փոխել այն: Նախընտրեցին ապամոնտաժել: Ինչո՞ւ:
2023թ. Երևանի քաղաքապետի ընտրություններն են: Իշխանությանն ընտրողներ են անհրաժեշտ: Սրճարանների համատարած ապամոնտաժմամբ իշխանությունը միաժամանակ երկու խնդիր է լուծում: Նախ՝ իրեն ապահովագրում է սրճարաններից չօգտվող և դրանց սեփականատերերի հանդեպ նախանձով ու չարությամբ (այդպիսիք մեր հասարակությունում շատ են) վերաբերվող քաղաքացիների քվեով: Բացի դրանից՝ սրճարանների տարածքները դառնում են «ձայն բերողների» համար սակարկության առարկա: Կարծում եմ, որ շուտով կպարզվի, թե Երևանի կենտրոնում քանի ձայն արժի սրճարանի մեկ քառակուսի մետրը:
Ինչևէ: Կանցնի 2023թ: Կգա 2024-ը: «Ապօրինի» սրճարանների տեղում կկառուցվեն նոր՝ «օրինական» սրճարաններ: ՀՀ քաղաքացիների մի մասը կշարունակեն չօգտվել նոր սրճարաններից և նախանձով վերաբերվել դրանց նորահայտ սեփականատերերերին: Մինչև նոր ընտրություններ:
Հա, չմոռանամ ասել, որ այգիներում առկա սրճարանները երբեք որևէ իշխանություն չի օրինականացնելու: Դրանք միշտ «կիսաօրինական» կարգավիճակ են ունենալու, քանզի ընտրությունները պարբերական լինելու հատկություն ունեն»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր