ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-1 °C, -1 °C ... +5 °C Վաղը`+4 °C
«3 հազար դրամ թոշակ բարձրացնելով՝ հաշմանդամ կնոջը զրկել են 18 հազար դրամ նպաստից». Նաիրա Զոհրաբյան
15:18, 26.11.2022 | mamul.am
2344 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «70-ամյա Ալվինա Ալեքսանյանն է. 2002 թվականից ինսուլտով գամված է անկողնուն։ Միակ խնամակալը աղջիկն է, ով աշխատանք չունի։ Ամուսինը մահացել է, իսկ մեծ աղջիկը Սպիտակի երկրաշարժի զոհերից է։
Երեկ հաշմանդամ այս կինն իմացել է, որ 3 հազար դրամ թոշակ բարձրացնելով ինքը զրկվել է 18 հազար դրամ ընտանեկան նպաստից։
Ընտանիքը ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում է ապրում՝ չունեն վառելիք, դեղորայքի գումար։
Ամալիա Ալեքսանյանի աղջկա առաջարկով և թույլտվությամբ տեղադրում եմ այս տեսանյութը։
Սա Նիկոլի կառավարության հերթական «լավ գործի» ողջ պատկերն է՝ դիշովի շոուի ու սեփական PR-ի համար 3 հազար դրամ թոշակ բարձրացնել՝ զրկելով այս ու նմանատիպ հազարավոր ընտանիքներ նվազագույնը 18 հազար դրամ նպաստից։
Ալո, Լոռու մարզպետարան՝ հուսամ այս ընտանիքի հարցը շատ արագ կկարգավորեք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր