ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-1 °C, -1 °C ... +5 °C Վաղը`+4 °C
«Դավադրության մեջ եղել է հետևյալը՝ «Արցախը հանձնենք ու հանգիստ թողեք իշխեմ Հայաստանում»». Իշխանյան
16:18, 26.11.2022 | mamul.am
2813 | 3

«Այս իշխանությունները, իմ կարծիքով, ոչ թե սխալվել են, այլ սա դավադրություն էր: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ներքին համոզվածություն ունեմ, որ այդ դավադրության մեջ եղել է հետևյալը՝ Արցախը հանձնենք, և ինձ հանգիստ թողեք իշխեմ Հայաստանում, իմ բռնապետական համակարգով հավերժ իշխեմ։ Խաղաղության պայմանագիր ասելով նա ձգտում է սրան և այժմ անակնկալի է եկել, որ հակառակորդն ավելին է ուզում։ Եվ նա ցայտնոտի մեջ է»,- այսօրվա համաժողովի ժամանակ հայտարարել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ հավելելով, որ մենք արհամարհված ենք ոչ միայն պարտության պատճառով, այլև՝ որ պարտության պատասխանատու իշխանությունը մինչև հիմա իշխանության ղեկին է:

«Դավադրության մեջ եղել է հետևյալը՝ «Արցախը հանձնենք ու հանգիստ թողեք իշխեմ Հայաստանում»». Իշխանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր