ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-2 °C, -2 °C ... +3 °C Վաղը`+5 °C
«ՔՊ-ական համայնքապետի ճնշման ներքո երաժշտական դպրոցի տնօրենը հրաժարականի դիմում է գրել»․ Ո․ Սարգսյան
02:06, 27.11.2022 | mamul.am
3014 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ական համայնքապետի ճնշման հետևանքով երաժշտական դպրոցի 29 տարվա տնօրենը հրաժարականի դիմում է գրել
2022 թվականի հոկտեմբերի 5-ին Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշում է ընդունել Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի տնօրեն Հովիկ Պետրոսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։ Որպես որոշման հիմք նշված է աշխատանքից ազատվելու մասին Հ․ Պետրոսյանի դիմումը։ Հ․ Պետրոսյանին պաշտոնից ազատելու մասին համայնքի ղեկավարի որոշումը նախկինում տեղադված էր Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային, պաշտոնական կայքում, սակայն այժմ որոշումն այնտեղ չկա, այն համայնքապետարանի ինտերնետային կայքից հեռացրել են։ Հ․ Պետրոսյանը 58 տարեկան է, թառ է նվագում, ունի բարձրագույն կրթություն, ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը։ Նա իր բարեխիղճ աշխատանքի, hամեստ բնավորության պատճառով Դիլիջան քաղաքի բնակիչների շրջանում արժանի կերպով հարգանք է վայելում։ Հ․ Պետրոսյանը 29 տարի ղեկավարել է Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցը, 20 տարի առաջ հիմնել է երաժշտական այդ դպրոցի Հաղարծին գյուղի մասնաճյուղը։ Հ․ Պետրոսյանը նվիրված էր իր գործին, նա պաշտոնից ազատվել է համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի ճնշումների հետևանքով։ Այդ մասին լրագրողիս հայտնեց Հ․ Պետրոսյանի հարազատը, ով խնդրեց չհրապարակել իր անունը։ Հ․ Պետրոսյանը չի կարողացել դիմակայել համայնքի ղեկավարի ճնշումներին, մտածելով, որ նա Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարն է, « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կառույցի ղեկավարը ,վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից համայնքի ղեկավար նշանակված անձ, որի դեմ իր իրավունքների պաշտպանելը, պայքարելը հաջողության չի ունենա։ Նշեմ, որ Դ․ Սարգսյանի համայնքի ղեկավար դառնալուց հետո Դիլիջանի համայնքապետարանում կադրային շատ փոփոխություններ են կատարվել, աշխատանքի են տեղավորվել «յուրայիներ»։ Դ․ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր որդի Սիփան Փաշինյանի մտերիմ ընկերն է ։ Դիլիջանի քոլեջն ավարտած, ներկայումս Հայաստանի Եվրոպական համալսարանում հեռակա կարգով սովորող, 1984 թվականին ծնված Դ․ Սարգսյանը իր աձնական գործում իր սեռի վերաբերյալ գրել է՝ «արու», ինչը համացանցում մեծ քննարկումների և ծաղրանքի պատճառ է դարձել։ Դ․ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ․ փետրվարի 26-ին նշանակվել է Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021թ․ հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջանի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքում ձևավորված ավագանու կողմից ընտրվել է Դիլջան խոշոր համայնքի ղեկավար»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր