ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ի՜նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, քանի ցեղասպանները չեն դատապարտվել»․ Ն․ Դիլբարյան
17:36, 26.11.2022 | mamul.am
2044 | 0

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «1988 թ. նոյեմբերին ադրբեջանական հրոսակները պետական-քաղաքական աջակցությամբ, ոստիկանական-կուսակցական կազմակերպմամբ Գանձակի հայության ջարդերը սկսեցին՝ բնիկ հայկական տարածքներում էթնիկ զտումների ազեր-թուրքական քաղաքականությունն իրականացնելու ցեղասպանական ծրագիրը վերստին գործի դրվեց: «Կանայք հանուն հայոց հայրենիքի» շարժումն այսօր Գանձակի ցեղասպանական ջարդերի զոհերի ոգեկոչման օրը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի խաչքարերի երրորդությանը՝ ի խոնարհում Գանձակի, Սումգայիթի և Բաքվի ջարդերի զոհ դարձած հայության: Համոզված ենք, որ այսօր առավել քան կարևոր է աշխարհին հիշեցնել, որ ազեր-թուրքական ցեղասպանական քաղաքականությունը երբեք չի դադարել, այսօր էլ այդ նույնը կատարվում է Արցախում, բռնազավթվում են հայկական տարածքները, ոչնչացվում և տեղահանվում է հայ բնակչությունը: Այսօր արդեն ոչ միայն Գանձակում, Բաքվում, Շահումյանում, Գետաշենում, այլև Հադրութում և Շուշիում, Բերձորում և Սուսում, Արիավանում հայեր չեն ապրում՝ թիրախում մյուս հայկական բանկավայրեն են: Ի՜նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսք գնում, քանի ցեղասպանները չեն դատապարտվել և պատժամիջոցների ենթարկվել, ոչ մի խաղաղություն տարածաշրջանում չի հաստատվի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր