ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«ՀՀ-ում ինչո՞ւ պետք է մատուցողի հետ հարաբերվեմ ռուսերենով կամ Հնդկաստանի անգլերենով հնդիկ ախպորը հասցե բացատրեմ»․ Թոքմաջյան
00:06, 27.11.2022 | mamul.am
8265 | 0

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի գրառումը․ «Վերջերս, հատկապես սպասարկման ոլորտում շատ են ռուսախոս և Հնդկաստանի ծագում ունեցող աշխատողները։ Մատուցողներ, առաքիչներ և այլն։ Ես դրա հետ կապված բոլորովին խնդիր չեմ տեսնում, թող աշխատեն։ Խնդիր է լեզուն։ Էդ մարդիկ իրենց նեղություն չեն տալիս երկու բառ հայերեն սովորել։ ՀՀ-ում, ես ինչո՞ւ պետք է մատուցողի հետ հարաբերվեմ ռուսերենով կամ չիմացած Հնդկաստանի անգլերենով հնդիկ ախպորը հասցե բացատրեմ։ Քանի՞ կմ ժամ արագությամբ ռուսական որևէ սրճարանից դուրս կշպրտեին հայ, վրացի կամ ուզբեկ մատուցողին, եթե նրանք ռուսերեն չիմանային։
Սա նաև գործատուների վերաբերմունքն է սեփական պետության, լեզվի նկատմամբ։ Ու շատ վատ վերաբերմունք է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր