ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Այնքան լույս են լցնելու զարդարման համար, որ ասեն՝ նախկինների օրոք երբեք նման բան չի եղել»․ Ջուլֆալակյան
00:30, 27.11.2022 | mamul.am
4983 | 2

Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այնքան լույս են լցնելու Երևանի զարդարման համար, որ, երբ ամբողջը միացնեն, հանրության մեծամասնությունն ասի “Wow”. Ու կապ չունի գեղեցկություն, ճաշակ, ծախս, էներգիախնայողություն, առաջնահերթություններ: Կարևորն այնքան շատ լինի, որ ասեն տեսեք, աննախադեպ լուսավորություն է, նախկինների օրոք երբեք նման բան չի եղել…
Ի դեպ, ժամանակին մեկը կար, կոկորդն էր ճղում, թե քաղաքապետարանն անիմաստ ցերեկները փողոցային լույսերը վառ է թողնում…
հ.գ. Ժողովրդական ասացվածքն է «Բոշի յուղի» մասին…»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր