ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -1 °C ... +1 °C Վաղը`+2 °C
Ֆրանսիան հաղթեց Դանիային և առաջինը մտավ փլեյ-օֆֆ. Քաթար-2022
23:06, 26.11.2022 | mamul.am
2861 | 0

ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը հաղթանակի հասավ Դանիայի թիմի նկատմամբ:

61-րդ րոպեին ֆրանսիացիների առաջ է մղել ՊՍԺ հարձակվող Կիլիան Մբապպեն:

68-րդ րոպեին Էրիկսենի անկյունայինի խաղարկումից հետո գնդակը հայտնվեց Անդերսենի մոտ, որը գլխով այն փոխանցեց Քրիստենսենին, իսկ վերջինս գլխով գրավեց դարպասը։ Հաշիվը հավասար է՝ 1-1։

Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Մբապպեն խփելով իր երկրորդ գոլը՝ հաղթանակ պարգևեց Ֆրանսիայի թիմին:

Այսպիսով, Ֆրանսիան դարձավ ԱԱ-2022-ի առաջին թիմը, որը դուրս եկավ փլեյ-օֆֆ: Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր