ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Կրթությունն ու ուսուցիչը քյոխվայությունից ու գզիրությունից պետք է ազատագրվի»․ Սաքունց
12:36, 27.11.2022 | mamul.am
2632 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է. «Որևէ պետություն կարող է ունենա ապագա, զարգացում, արժանապատիվ սերունդ, անվտանգ կյանք, եթե ամենագլխավոր, առաջնային նպատակ չհամարի կրթությունն ու ուսուցչին չապահովի արժանապատիվ աշխատանքի պայմաններով, եթե պետությունը չցուցաբերի առանձնահատուկ, ընդգծված հարգանք ուսուցչի նկատմամբ, այդ թվում արժանապատիվ աշխատավարձով:
Եթե պետությունը ԱԺ պատգամավորին որպես հավելյալ վճար տալիս է ամեն ամիս 250 հազար դրամ, հենց այնպես, ուղղակի, որը երկուսից- հինգ անգամ ավել է, քան ուսուցչի աշխատավարձը, ապա նման մոտեցումը, բացի վրդովմունքից, այլ զգացում չի առաջացնում:
Ակամա գործադուլի, բողոքի ցույցերի ու երթերի մասին ես մտածում՝ որպես միակ հնար, ուսուցչի արժանապատվության ու կրթության որպես առաջնահերթ ու գլխավոր նպատակի հանդեպ պետության կողմից ընկալելու ու հարգալից վերաբերվելու խնդիրը լուծելու համար:
Արդեն լուրջ մտածում եմ այդ ուղղությամբ. կրթությունն ու ուսուցիչը քյոխվայությունից ու գզիրությունից պետք է ազատագրվի»:

Աղբյուրը` Արթուր Սաքունց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր