ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Համահայկական փայահավաքությունը շարունակվում է»․ Ոսկան Սարգսյան
16:44, 27.11.2022 | mamul.am
3398 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համահայկական փայահավաքությունը շարունակվում է
2020թվականի պատերազմի ժամանակ սփյուռքից հանգանակած մեծ փողերը պետական բյուջե մտցնելու և այդ կերպ մսխելուց հետ «Հայաստան» հիմնադրամի հեղինակությունը շատ է «ընկել», սակայն հիմնադրամը շարունակում է Հայաստանում և արտերկրում փայահավաքությամբ հավաքել, որքան էլ գումարները քիչ են հանգանակվում։ Նոյեմբերի 24-ին «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրի ներքո տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում հավաքագրվել է շուրջ 11 միլիոն ԱՄՆ դոլար։ «Հայաստան» հիմնադրամը հայտնում է, որ «Հեռուստամարաթոն 2022»–ի շրջանակում Հայաստանից և Արցախից հանգանակվել է 1 000 280.51 ԱՄՆ դոլար։ Հայաստանում հարյուրավոր մարդիկ կան, ում համար 1 միլիոն դոլարը ընթացիկ ծախսի գումար է, սակայն այդ մարդիկ գերադասում են գումարներ չնվիրաբերել արդեն վարկաբեկված հիմնադրամին»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր