ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+4 °C, 0 °C ... +4 °C Վաղը`0 °C
«Ադրբեջանի դեպքում ոչ միայն լռում են, այլև Լուկաշենկոյի բերանով Ալիևին անվանում «մեր մարդ»». Վահրամ Աթանեսյան
01:06, 28.11.2022 | mamul.am
2538 | 0

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը գրում է. «1941թ․ Ադր․ ԽՍՀ բնակչությունը 3,4 միլիոն էր։ Ամբողջ ԽՍՀՄ-ում էթնիկ ադրբեջանցիների ընդհանուր թիվը 2 275 678 էր։ Ադր․ ԽՍՀ-ից գործող բանակ է զորակոչվել 640 հազար մարդ, որից 350 հազարը զոհվել է։ Երկրորդ համաշխարհային պատերազմում էթնիկ ադրբեջանցիների զոհերի ընդհանուր թիվը 54,8 հազար է։ Ընդամենը 130 հազար բնակիչ ունեցող ԼՂԻՄ-ից զորակոչվել է 44 հազար հոգի, ուղիղ կեսը չի վերադարձել։ Նման էթնոցիդի նույնիսկ ֆաշիստների կողմից օկուպացված Բելառուսիան չի ենթարկվել։ Այսօր օկուպացված տարածքներում Ադրբեջանը ոչնչացնում է Հայրենական մեծ պատերազմում զոհված արցախցիների հիշատակին ժողովրդական հանգանակությամբ կառուցված հուշարձանները, պղծում խորհրդային զորահրամանատարների հիշատակը։ Երբ Էստոնիայում խորհրդային զինվորի արձան է ապամոնտաժվում, ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղում, մերձբալթյան պետություններին անվանում «ֆաշիզմը հերոսացնող»։ Իսկ Ադրբեջանի դեպքում ոչ միայն լռում են, այլև Լուկաշենկոյի բերանով նրան անվանում «մեր մարդ»։ Վաղը այդ մարդը ոտք է ածելու Դաղստանի դեմ, ինչպես այսօր հոխորտում է Իրանում ապրող «ադրբեջանցիների իրավունքները պաշտպանելիս»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր