Ազգային - Ժողովրդավարական Բևեռը տեղեկացնում է, որ այսօրվանից Հյուսիսային պողոտայում նստացույց է իրականացնելու․ «Շարունակում ենք մեր պայքարը հանուն Վարուժան Ավետիսյանի կյանքի փրկության։ Եկե՜ք անտարբերությամբ չնպաստենք ռեժիմի վայրագություններին։ Մի դարձեք ռեժիմին հանցակից, միացե՛ք պայքարին»,-նշված է Բևեռի երիտասարդական թևի տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ԱԺԲ խորհուրդը պահանջում է Վարուժան Ավետիսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ |