Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության զինված ագրեսիայի հետևանքով զոհվել է 440 երեխա, վիրավորվել՝ ավելի քան 851-ը: Այս մասին հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը: Այս թվերը վերջնական չեն, քանի որ շարունակվում են դրանք ակտիվ ռազմական գործողությունների վայրերում, ժամանակավորապես օկուպացված և ազատագրված տարածքներում հաստատելու աշխատանքները։ «Ամենից շատ երեխաներ են տուժել Դոնեցկի մարզում՝ 424, Խարկովում՝ 266, Կիևում՝ 117, Նիկոլայևում՝ 77, Զապորոժիեում՝ 76, Խերսոնում՝ 70, Չեռնիգովում՝ 68, Լուգանսկում՝ 64, Դնեպրոպետրովսկում՝ 33»,- ասվում է զեկույցում։ |