ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Մեր ու թշնամական քիբեր մասնագետների միջև կա ձեռք բերված պայմանավորվածություն». Սամվել Հայրապետյան
19:48, 27.11.2022 | mamul.am
3741 | 1

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայերս դեռ շա՜տ տարիներ առաջվանից մեր ու թշնամական կիբեր մասնագետների միջև կա ձեռք բերված պայմանավորվածություն, ըստ որի մենք չպետք է իրար բլոկ անենք, ես ամեն անգամ էս թեմայով գրում եմ բայց ամեն անգամ քոմենթում գրում եք` սա թշնամի է, բլոկ արեք... Այո, ես տեղյակ եմ որ թշնամի են, բայց ինչպես իրենք` այդպես էլ մենք, իրար բլոք չենք անում... Օրխան39 հաքերը գլխավորում է ադրբեջանական շատ խոշոր հաքերային խմբավորում որը բաղկացած է ավելի քան 40 հոգուց։ AkaStep և ferid23 անունով հաքերները գլխավորում են Anti Armenia հաքերային խմբավորումը, որտեղ ավելի քան 70 հաքեր կա, 2016-ից հետո սա համարվում է նաև ադրբեջանի քիբեր բանակը։ Գոյություն ունեն նաև այլ ադրբեջանական հաքերային խմբավորումներ որոնք կամ փոքր են կամ միջին կարգի։
Կարճ ասած ուղղակի անտեսեք իրենց և մի մտեք կոնտակտի, եթե մտնեք էլ ոչ մի վտանգավոր բան չկա, ամեն դեպքում շատ մեծ նյարդեր են պետք իրենց հետ վիճելու համար, հաստատ չարժի ժամանակ կորցնեք իրենց հետ շփվելու համար
Շատ վաղուց պատերազմները միայն իրական կյանքում չեն ու դեռ շատ տարիներ առաջվանից կիբեր տիրույթի պատերազմները ոչ մի կերպ չեն զիջում իրական կյանքում մղվող պատերազմներին։ Ու առհասարակ շատ երկրներում քիբեր տիրույթը զինվորների աչքերն ու լսողությունն են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր