ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Վառած խորովածի չուտելը ի՞նչ մի հերոսություն ա». Սևակ Հակոբյան
21:30, 27.11.2022 | mamul.am
5968 | 2

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս քանի օր է՝ ուզում եմ հասկանալ նիկոլականների հրճվանքը ՀԱՊԿ նիստին իր ելույթի և էլ ավելի շատ՝ նրա այսպես կոչված թուղթ չստորագրելու հետ կապված: Չէ՞, որ մեզ էր պետք, որ ինչ-որ բանաձև ընդունվի, ինչ-որ արդյունք լինի. հիմա դա չեղավ, այդ՝ իբր ամենից կարևոր 2 թուղթը չընդունվեց, Նիկոլն ասաց՝ մեր ուզածը չի, օքե՛յ:
Բա դրա ինչի՞ վրա եք ուրախացել, հպարտանում եք, որ ի՞նչ:
Փաստացի այդ՝ իբր շատ կարևոր բանաձևը այդպես էլ չընդունվեց. դա մե՛զ էր պետք, ո՛չ Պուտինին, ո՛չ էլ, հավատացեք, Լուկաշենկոյին, Տոկաևին և այլոց:
Այ որ բանաձև լիներ, մեր ուզածով լիներ, ընդունվեր միաձայն, այ էդ ժամանակ կարելի կլիներ գովալ, իբրև դիվանագիտական արդյունքի հասած: Թե չէ՝ վառած խորովածի չուտելը, ի՞նչ մի հերոսություն ա (նենց օրինակ բերեմ, որ Նիկոլն էլ կհասկանա)»:

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր