Իրանի իշխանությունները ձերբակալել են Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի զարմուհուն այն բանից հետո, երբ նա տեսահոլովակով կոչ է արել աշխարհի երկրներին խզել հարաբերությունները Իրանի հետ։ Տեսանյութում Ֆարիդե Մորադհանին Իրանի ռեժիմն անվանել է «արյունոտ և մանկասպան»։ Նրա եղբայրը՝ Մահմուդ Մորադխանին գրել է, որ կնոջը ձերբակալել են չորեքշաբթի օրը՝ դատախազություն հրավիրվելուց հետո։
|