Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր Գերմանիայում գրանցվել է գրեթե 1,03 մլն ուկրաինացի փախստական։ Այս մասին գրում է Spiegel-ը։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով UNHCR գործակալության տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայից շուրջ 7,9 միլիոն մարդ պատերազմի պատճառով պաշտպանություն է փնտրում արտասահմանում։ Ամենից շատ ուկրաինացի փախստականներին ընդունել է Լեհաստանը՝ ավելի քան 1,5 միլիոն մարդ։ Չեխիան նույնպես ընդունել է բազմաթիվ ուկրաինացիների՝ մոտ 463,000 մարդ։ Ֆրանսիայում գրանցված է մոտ 119000 փախստական, Իտալիայում՝ մոտ 173,000, Իսպանիայում՝ մոտ 154,000: |