ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Պատերազմի պատճառով Ուկրաինայից մոտ 7,9 միլիոն մարդ պաշտպանություն է փնտրում արտասահմանում. ՄԱԿ
22:30, 27.11.2022 | mamul.am
3782 | 0

Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր Գերմանիայում գրանցվել է գրեթե 1,03 մլն ուկրաինացի փախստական։

Այս մասին գրում է Spiegel-ը։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով UNHCR գործակալության տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայից շուրջ 7,9 միլիոն մարդ պատերազմի պատճառով պաշտպանություն է փնտրում արտասահմանում։

Ամենից շատ ուկրաինացի փախստականներին ընդունել է Լեհաստանը՝ ավելի քան 1,5 միլիոն մարդ։ Չեխիան նույնպես ընդունել է բազմաթիվ ուկրաինացիների՝ մոտ 463,000 մարդ։

Ֆրանսիայում գրանցված է մոտ 119000 փախստական, Իտալիայում՝ մոտ 173,000, Իսպանիայում՝ մոտ 154,000:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր