ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, 0 °C ... +4 °C Վաղը`+6 °C
«Ո՞վ պետք է պաշտպանի հայրենիքի պաշտպաններին». Ոսկան Սարգսյան
00:12, 29.11.2022 | mamul.am
1736 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Հայաստանի ճանապարհներին հառնում են բանակի սպաների լուսանկարներով պաստառներ։ Այս սպաները իրենց կյանքը վտանգում են՝ ծառայելով հայրենիքին, իսկ ո՞վ պետք է պաշտպանի հայրենիքի պաշտպաններին՝ առաջագիծն ամրացնի, կահավորի, թշնամու ԱԹՍ-երի դեմ հակաօդային պաշտպնության զենքեր գնի և այլն։ Զենքերի գնման թեման հրապարակավ ամենայն մանրամասնությամբ քննարկվում է, որպեսզի հանրության շրջանում արդարացվի դրանք չգնելը։ Այս պաստառները կենաց-բաժակաճառի են նման, դրանք լավ են, սակայն պետք է զուգորդվեն իրական գործերով, բանակին ամենօրյա աջակցությամբ»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր