ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Ջրամբարի ափերը բացվել են՝ այնտեղ կուտակված աղբն ակներև դարձնելով». Սամվել Պիպոյան
11:00, 28.11.2022 | mamul.am
3412 | 0

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ և կից գրել. «Նորից Երևանյան լճի մասին։ Ներկայում լճի ջուրն ամբողջովին իջեցվել է ինձ անհայտ պատճառներով։ Արդյունքում ջրամբարի ափերը բացվել են՝ այնտեղ կուտակված կենցաղային և այլ աղբն ակներև դարձնելով։ Կարծում եմ, որ պետք է տվյալ առիթը բացը չթողնել և ջրամբարի ափերից հարկավոր է աղբն արագ հավաքել մինչև ջրի նոր ամբարումը։ Շատ ցանկալի կլիներ, որ դա արվեր քաղաքապետարանի կողմից` տեխնիկական միջոցների օգտագործմամբ, ինչն առավել արդյունավետ կդարձներ մաքրման աշխատանքները։ Բնականաբար, խրախուսվում է նաև կամավորների մասնակցությունը»։

Աղբյուրը` Սամվել Պիպոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր