ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Փաշինյանն ընտրում է «պատերազմով զիջելու» մոտեցումը, բայց չի պատրաստվում պատերազմի». Լևոն Զուրաբյան
12:42, 28.11.2022 | mamul.am
2791 | 2

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը 24TV-ի եթերում խոսելով ՀՀ այսօրվա իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մասին՝ նշել է․ «Մեր փառապանծ ղեկավարությունը վերջերս շատ հետաքրքիր ձև է որդեգրել մոտենալու դիվանագիտության հարցերին․ ասում է՝ «շատ արդյունավետ հանդիպում էր, շատ դրական, ճիշտ է՝ փաստաթղթեր չեն ստորագրվել, այս կամ այն արդյունքը չկա, բայց շատ կարևոր մի արդյունք կա՝ մենք պահեցինք մեր դիրքորոշումը»։ Դիվանագիտության մեջ կարևոր է ոչ թե այն, որ դու մնաս քո դիրքերի վրա, այլ՝ որ ուրիշներին բերես քո դիրքեր. չեն հասկանում, որ դիվանագիտությունը միայն սեփական դիրքորոշումը ներկայացնելը չէ, այլ՝ հակառակորդին քո դիրքորոշմանը մոտեցնելը»։

Զուրաբյանի պնդմամբ՝ պատերազմի լուրջ սպառնալիք կա, և Հայաստանը պետք է պատրաստվի, քանի որ միայն դիվանագիտության միջոցով հնարավոր չէ պայքարել Ադրբեջանի դեմ։ «Փաշինյանն ընտրում է պատերազմով զիջելու մոտեցումը, բայց չի պատրաստվում պատերազմի»,- նշել է նա։

«Փաշինյանն ընտրում է «պատերազմով զիջելու» մոտեցումը, բայց չի պատրաստվում պատերազմի». Լևոն Զուրաբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր