ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+4 °C, 0 °C ... +4 °C Վաղը`0 °C
«650 հազար դոլարով քանի՞ պաշտպանական օբյեկտ կարող էին կառուցել»․ Էդգար Ղազարյան
12:12, 28.11.2022 | mamul.am
4005 | 3

Ըստ հրապարակումների՝ քաղաքապետարանն արդեն առնվազն 650 հազար դոլար է ծախսել Երևանի ամանորյա տեսքի վրա՝ տոնածառների տեղադրման, ձևավորումների ու լուսավորության համար։

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադառնալով այս հարցին՝ ասել է. «Պայմանագրերը մի աղբյուրից գնման ընթացակարգով են կնքվել, ոչ մրցույթ են հայտարարել. կա ուղիղ կոռուպցիոն ռիսկ, ուզում են փողը տալ այն մարդուն, ում ուզում են տալ ու տալիս են։ 650 հազար դոլարով զինվորների համար քանի՞ պաշտպանական օբյեկտ կարող էին կառուցել․․․ մեր զինվորները սահմանին մնացել են անպաշտպան, անզեն, բայց լուսավորվել են կառավարության բոլոր պատերը, լույսեր են կախել․․․ ընդ որում՝ ծախսերի այն մասն եմ ասում, որը որ հրապարակվել է, որովհետև հիմա դեռ ծախսեր են անում»։

«650 հազար դոլարով քանի՞ պաշտպանական օբյեկտ կարող էին կառուցել»․ Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր