ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Ինչո՞ւ կառավարությունը չի կատարում ծառայողական մեքենաները կրճատելու խոստումը». Փայլակ Թադևոսյան
14:18, 28.11.2022 | mamul.am
6579 | 0

«Հարկատուների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ կառավարությունը չի կատարում ծառայողական մեքենաները կրճատելու խոստումը: 3 տարի առաջ, Ֆինանսների նախարարությունը, ոգևորված ծառայողական մեքենաների կրճատման կառավարության և վարչապետի կոչից, որոշեց հրաժարվել նախարարի տեղակալների համար հատկացված ծառայողական մեքենաներից: ՖՆ-ն, նման քայլի գնալով, ակնկալում էր, որ մյուս պետական մարմինները, տեսնելով ֆինանսավորողի նման քայլը, նույն մոտեցումը կցուցաբերեն: Սակայն, կարծես թե մյուս պետական մարմինները ոչ միայն նման քայլի չգնացին, այլ որոշների դեպքում թարմացվեցին և ավելացան ծառայողական մեքենաները:

Հ .Գ. Կոմֆորտի զգացումը հաղթե՞ց խոստմանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր