ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-1 °C, -1 °C ... +4 °C Վաղը`+3 °C
«Ավինյանը պատրաստվում է լուծարել «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, այսինքն` ինձ». Մհեր Մկրտչյան
16:18, 28.11.2022 | mamul.am
3931 | 2

Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես լավ նորություն հայ թատերական աշխարհի համար: Սուրճ խմեցի, բաժակ նայողն ասեց, որ Ավինյանը պատրաստվում ա մոտակա ժամանակ լուծարի «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, այսինքն` ինձ: Բաժակ նայողն ասեց, որ չեն մարսել «Իշխանություն-2» ֆիլմը: Բաժակ նայողն ասեց նաև, որ քաղաքապետարանն օգտագործելու է պրիմիտիվ երկքայլանի կոմբինացիա: Իհարկե, իմ կողմից վայնասուն չի լինելու՝ 50-ն անց մարդ եմ` կյանքում ինչ-որ բան արած:

Հ. Գ. Գեղարվեստական ֆիլմ նայելուց առաջ մարսողական խմեք»:

Աղբյուրը` Մհեր Մկրտչյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր