ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Պատկերացրեք մի իրավիճակ, երբ պետությունն ունի մեկ միլիոն դոլար և իշխանությունը պետք է որոշի, թե ինչի վրա ծախսի այդ գումարը: Սեղանին դրված է երկու տարբերակ. կահավորել առաջնագիծը և բարելավել զինվորների անվտանգային պայմանները, կամ Ամանորին ընդառաջ զարդարել քաղաքն ու կազմակերպի ճոխ տոնակատարություն: Առաջինը վերաբերվում է պետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, զինվորների կյանքին ու առողջությանը: Իսկ երկրորդը՝ բնակչության լավ տրամադրությանը, այսինքն՝ իշխանության քաղաքական վարկանիշին: Նորմալ պետություններում, պետական իշխանության պարագայում նման ընտրությունն իսկ զավեշտ կլիներ, քանի որ ընտրելու բան չկա. ամեն ինչ պարզ է: Բայց, ինչպես տեսնում ենք, «նոր Հայաստանում հպարտ քաղաքացու» ժամանակավոր ժպիտն ավելի կարևոր է, քան՝ պետության անվտանգությունը, նույնիսկ ավելի կարևոր է, քան այդ նույն «հպարտ» քաղաքացու զինվոր որդու կյանքն ու առողջությունը: Չգիտեմ՝ սա ինչպես է կոչվում, բայց որ հերթական խելագար «աննախադեպն է», դա հաստատ...»: |