ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
««Նոր Հայաստանում հպարտ քաղաքացու» ժամանակավոր ժպիտն ավելի կարևոր է, քան՝ պետության անվտանգությունը». Ղազինյան
17:30, 28.11.2022 | mamul.am
2589 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Պատկերացրեք մի իրավիճակ, երբ պետությունն ունի մեկ միլիոն դոլար և իշխանությունը պետք է որոշի, թե ինչի վրա ծախսի այդ գումարը: Սեղանին դրված է երկու տարբերակ. կահավորել առաջնագիծը և բարելավել զինվորների անվտանգային պայմանները, կամ Ամանորին ընդառաջ զարդարել քաղաքն ու կազմակերպի ճոխ տոնակատարություն:

Առաջինը վերաբերվում է պետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, զինվորների կյանքին ու առողջությանը:

Իսկ երկրորդը՝ բնակչության լավ տրամադրությանը, այսինքն՝ իշխանության քաղաքական վարկանիշին:

Նորմալ պետություններում, պետական իշխանության պարագայում նման ընտրությունն իսկ զավեշտ կլիներ, քանի որ ընտրելու բան չկա. ամեն ինչ պարզ է:

Բայց, ինչպես տեսնում ենք, «նոր Հայաստանում հպարտ քաղաքացու» ժամանակավոր ժպիտն ավելի կարևոր է, քան՝ պետության անվտանգությունը, նույնիսկ ավելի կարևոր է, քան այդ նույն «հպարտ» քաղաքացու զինվոր որդու կյանքն ու առողջությունը:

Չգիտեմ՝ սա ինչպես է կոչվում, բայց որ հերթական խելագար «աննախադեպն է», դա հաստատ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր