ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Ուժի կիրառման հետ կապված հարցերում ՀԱՊԿ-ին մեր տարածաշրջան ներքաշելն ավելի մեծ բախումների կարող է հանգեցնել»․ Սեյրան Օհանյան
17:12, 28.11.2022 | mamul.am
2191 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով ՀԱՊԿ հռչակագրի և ՀՀ-ին օգնության նախագծի Փաշինյանի կողմից չստորագրելու մասին՝ նշել է․ «ՀԱՊԿ-ում կա ավանդույթ․ ղեկավարող երկրի համար նպաստող փաստաթղթեր են ընդունվում։ Չի ընդունվել, իսկ դա նշանակում է, որ ՀՀ ղեկավարությանը բանի տեղ չեն դրել... Այն, որ Ադրբեջանն ագրեսիայի արդյունքում է կարողացել բռնազավթել Արցախի և Հայաստանի որոշ հատվածներ, միանշանակ է, բայց այսօր ուժի կիրառման հետ կապված հարցերում ՀԱՊԿ-ին ներքաշել մեր տարածաշրջան, գտնում եմ՝ կարող է հետագայում ավելի մեծ բախումների հանգեցնել»,- հավելել է Օհանյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր