ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+2 °C, -1 °C ... +2 °C Վաղը`+5 °C
Վեճ, ծեծկռտուք, դանակահարություն Նոր գեղիում. կան ձերբակալվածներ
19:48, 28.11.2022 | mamul.am
3249 | 0

Նոյեմբերի 25-ին, ժամը 21.13-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր, ձախ ակնակապճի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 41-ամյա տղամարդ: Նա հայտնել էր, որ դանակահարվել է:

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը Նոր գեղի գյուղում վիճաբանել է Արգել գյուղի 27-ամյա մի բնակչի հետ:

Վեճն այնուհետև վերածվել էր ծեծկռտուքի, որի ընթացքում էլ երիտասարդի 23-ամյա եղբայրը դանակահարել էր 41-ամյա տղամարդուն:

Ժամը 23.18-ին «Նաիրիի» բժշկական կենտրոնից է ահազանգ է ստացվել. գլխի պատռված վերքով բուժօգնության էր դիմել մայրաքաղաքի 27-ամյա մի բնակիչ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նոր Գեղի գյուղում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ նրան մահակով մի քանի անգամ խփել էր «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության դիմած 41-ամյա տղամարդը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կան ձերբակալվածներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր