Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը գրել է. «Ես ադրբեջանագետ չեմ և մանրամասն չեմ հետևում այդ երկրի ներքին իրադարձություններին, սակայն ակնհայտ է, որ Ալիևը փորձում է վերացնել նաև Նախիջևանի ինքնավարության ատրիբուտները և ստեղծել միավորված, ունիտար, կենտրոնացված կառավարմամբ պետություն։
Մենք սա նույնպես պետք է օգտագործենք՝ որպես փաստարկ՝ Արցախի ինքնավարության կարգավիճակը ժամանակին վերացնելու և հիմա այն տրամադրելուց հրաժարվելու հետ միասին։
Թե Կոսովոյում և թե Հարավային Օսիայում հակամարտությունները սրվել են ինքնավար կարգավիճակի վերացմամբ։ Մինչդեռ Բալկանների հակամարտությունների լուծման համար Արևմուտքը ներմուծեց ապակենտրոնացման մոդելը, որը համարվում է ժողովրդավարական կառավարման դրական ձև»: