ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -1 °C ... +2 °C Վաղը`+5 °C
Ռուսաստանի 14 հազար քաղաքացի ՀՀ քաղաքացիություն է ցանկանում ստանալ
21:30, 28.11.2022 | mamul.am
3390 | 0

Ռուսաստանի 14 հազար 661 քաղաքացի Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն։ Դիմողների ճնշող մեծամասնությունը՝ 97%-ը, ազգությամբ հայ է։ Այս տվյալները «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան տրամադրել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։

Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ դիմում են ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն։

Ըստ իրավապահ մարմնի տվյալների, 2022թ-ի հունվարի 1-ից մինչև 2022թ.-ի հոկտեմբերի 27-ը ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով ներկայացվել է 19 հազար 630 դիմում։ Դիմումատուների բացարձակ մեծամասնությունը՝ 19 հազար 19-ը, ազգությամբ հայ է։

Տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների կտրուկ աճ է գրանցվել ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից մեկ շաբաթ անց՝ մարտ ամսին։ Եթե հունվարին և փետրվարին ՀՀ քաղաքացիության համար դիմել էր համապատասխանաբար 643 և 892 անձ, ապա մարտին՝ 1670, ապրիլին՝ 2154, մայիսին՝ 2180, հունիսին՝ 2378, հուլիսին՝ 2645, օգոստոսին՝ 2363, սեպտեմբերին՝ 2449, հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 27-ը՝ 2256 անձ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր