Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բրիթիշ Փեթրոլիումն Ադրբեջանում մոտ 80 միլիարդ դոլարի ներդրում է արել, չհաշված մի քանի տասնյակ միլիարդի ներդրումներն Ադրբեջանի մյուս ոլորտներում։ Դրան պետք է գումարել Կենտրոնական Ասիայում Բրիտանիայի տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումները, այդ թվում էներգակիրների ոլորտում ու դրա համար Բրիտանիային պետք է Սյունիքի միջանցքը, որը տնտեսապես կմիացնի թյուրքական աշխարհը, որպեսզի մասնավորապես էներգակիրները տեղափոխի, շրջանցելով ռուսական ու իրանական տարածքը։ Հաշվի առնենք նաև այն, որ 2020 թվականի պատերազմից հետո, նոյեմբերին, 18 միլիարդ լրացուցիչ ներդրումների է կատարել Թուրքիայում, նաև 100 միլիոն ռազմական ոլորտում, դա ընդամենը արցախյան պատերազմի «հաջողվածկոմպանիայի» արդյունքի համար խրախուսական բոնուսներն էին։ Սա արցախյան պատերազմի աշխարհաքաղաքական պատճառներից մեկն է։ |