ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
137 կտոր ոսկյա իրեր, անագե ուլունքներ, մեծ թվով խեցեղեն և ջնարակված սափորներ. նոր բացահայտումներ Մեծամորից
22:30, 28.11.2022 | mamul.am
6001 | 0

Օրերս Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հին Մեծամոր․ հայ-լեհական բացահայտումներ» խորագրով ցուցահանդեսի բացումը, որտեղ ի մի են բերվել վերջին տաս տարիների ընթացքում հայ-լեհական արշավախմբի կողմից իրականացված պեղումների արդյունքները։
Այս տարիների ընթացքում պեղվել է 23 դամբարան, որտեղից դուրս են բերվել մեծ քանակությամբ արժեքավոր հնագիտական գտածոներ, այդ թվում, ոսկյա իրեր, անագե, սարդիոնե, սաթե մոտ 300 ուլունքներ, ջնարակված սափորներ, մեծ թվով խեցեղեն, ապակե սրվակներ, քանդակներ և այլն։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում։
Մեծամորում բացվել է քաղաքային թաղամաս՝ ուրարտական ժամանակաշրջանի սյունասրահով և փոքր տաճարի հետքերով։ Բազմաթիվ դամբարաններից մեկում բացահայտվել է փայտե դիապատգարակը, որի վրա երկու կմախք է հայտնաբերվել՝ իրենց ուղեկցող նյութերով։
Մեծամորը թվագրվում է մ․թ․ա IV-II հազարամյակով, այն մշակույթի ծաղկուն կենտրոն էր: Այստեղ լավ պահպանվել է պղնձաձուլարանի ամբողջ համակարգը՝ հալոցը և հնոցները, որոնք կառուցվել են ժայռերի մեջ: Գիտնականները պարզել են, որ Մեծամորը խոշոր բնակատեղի է եղել, որը զբաղեցրել է 10,5 հա տարածք, ուներ կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ, զիկուրատ-«աստղադիտարան»:
Մեծամորի հնավայրի պեղումները սկսվել են դեռևս 1960-ական թվականներից։ Հենց տեղում կառուցված թանգարանում էլ ցուցադրվում են բոլոր այն նյութերը , որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր