Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Եթե հավաքական Արևմուտքն այդքան շատ է ուզում ռուս-ուկրաինական պատերազմում ռուսների պարտությունը, այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ մինչև օրս Ուկրաինային չի տրամադրում այնպիսի հրթիռներ, որոնք կկարողանան 100 կմ-ից մինչև 300 կմ հարվածել հակառակորդին, կամ ինչո՞ւ, օրինակ, չի տրամադրում «Փեթրիոթ» ՀՕՊ համակարգեր, կամ ասենք նորմալ տանկեր, օրինակ գերմանական «Լեոպոլդ» կամ ամերիկյան «Աբրամս», կամ ՆԱՏՕ-ական 5-րդ սերնդի ռազմական ավեացիա, նույնիսկ նորմալ անօդաչու ինքնաթիռներ չի տալիս. բայց չէ՞ որ հսկայական գումարներ են ծախվում արևմտյան երկրների հարկատուների գրպանից, էլ չեմ ասում, որ Եվրոպայում էներգետիկայի հետ կապված խնդիրների առաջ են կանգնել արդեն, մի՞թե չեն ուզում շուտ Պուտինի հարցերը լուծեն ու մի կողմ քաշվեն: |