ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Չինաստանի հետ հարաբերությունների «ոսկե դարաշրջանը» մոտեցել է ավարտին». Սունակ
10:30, 29.11.2022 | mamul.am
7849 | 0

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների «ոսկե դարաշրջանը» մոտեցել է ավարտին՝ ընդգծելով, որ Պեկինի համակարգային մարտահրավերը Բրիտանիայի շահերին ու արժեքներին ավելի է սրվում։

«Եկեք հստակեցնենք. այսպես կոչված «ոսկե դարաշրջանն» ավարտվել է, ինչպեսև միամիտ գաղափարը, որ առևտուրը կհանգեցնի սոցիալական և քաղաքական բարեփոխումների»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Բալիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ Սունակի և Չինաստանի նախագահի նախատեսված հանդիպումը չէր կայացել, իսկ նախորդ շաբաթ Լոնդոնն արգելեց չինական արտադրության CCTV տեսախցիկների տեղադրումը կառավարական շենքերում:

«Մենք գիտակցում ենք, որ Չինաստանը համակարգային մարտահրավեր է ներկայացնում մեր արժեքներին և շահերին, մարտահրավեր, որն ավելի սուր է դառնում, քանի որ Պեկինը շարժվում է դեպի ավելի մեծ ավտորիտարիզմ», - ասել է Սունակը՝ նկատի ունենալով BBC-ի այն հայտարարությունը, որ իրենց լրագրողներից մեկը հարձակման է ենթարկվել Չինաստանի ոստիկանության կողմից:

«Չինաստանի հետ հարաբերությունների «ոսկե դարաշրջանը» մոտեցել է ավարտին». Սունակ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր