Իրանում բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ առնվազն 300 մարդ է զոհվել, երեքշաբթի հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն. «Վերջին անկարգությունների ժամանակ ավելի քան 300 մարդ է զոհվել, քանի որ մենք չկարողացանք տարբերել թշնամիներին և նրանց, ովքեր կանգնած էին մեր կողքին»,- ասել է նա: Իրանում բողոքի ալիքը բարձրացել էր սեպտեմբերից, երբ մահմեդական գլխաշորը ոչ պատշաճ ձևով կրելու համար բերման ենթարկված քուրդ կինը մահացել էր բաժանմունքում: Ցուցարարների խոսքով՝ երիտասարդ կնոջը ծեծել են, իրավապահները պնդում են, որ սրտի կաթվածից է մահացել: |