ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Նկատողություն» տույժ՝ երկու դատախազի նկատմամբ
11:24, 29.11.2022 | mamul.am
2263 | 0

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Մասնավորապես, Պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազը, մասնակցելով N վարչական գործով դատական նիստին, պարտավորված լինելով բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատավարության մասնակից փաստաբանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից և ոչ բարեկիրթ վերաբերմունք:

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված կարգապահական վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել նաև նշված դատական նիստին մասնակցած փաստաբանի կողմից թույլ տրված վարքագծի կանոնների առերևույթ խախտման մասին: Ելնելով վերը նշվածից՝ կարգապահական վարույթ իրականացնող դատախազը միջնորդությամբ դիմել է Փաստաբանների պալատ՝ քննարկելու փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է կիրառվել նաև Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ:

Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազության դատախազը հսկողություն է իրականացրել քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ այն դեպքում, երբ նույն անձի կողմից կատարված մեկ այլ առերևույթ հանցանքի կապակցությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ներգրավվել է որպես տուժող, ինչն անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ է առաջացրել սկզբնական գործով վերջինիս օբյեկտիվության և անաչառության վերաբերյալ: Նման պայմաններում դատախազն ինքնաբացարկ չի հայտնել և շարունակել է հսկողություն իրականացնել նշված քրեական վարույթով: Այս մասին տեղեկանում ենք Դատախազության կայքից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր