ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-7 °C, -7 °C ... 0 °C Վաղը`+1 °C
«Պարեկների վայրագության ու անչափահասի ծեծի դեպքով հայտնե՞լ է կարծիք». Սյուզի Բադոյան
11:54, 29.11.2022 | mamul.am
2314 | 1

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջքում գրել է. «Ի դեպ, Վանաձորից է ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ Արթուր Սաքունցը:
Այս ԱՐԴԱՐՄԻՏ պարոնը Վանաձորում պարեկների վայրագության ու անչափահասի ծեծի դեպքով հայտնե՞լ է կարծիք կամ բողոք գրե՞լ է, ինչպես որ դա ջանասիրաբար արեց իմ դեմ` ԵՄ դեսպանի սյունիքյան ճաշի լուսանկարը հրապարակելուս համար:
Ոստիկանական բռնությունների միջադեպին ՔՊ-ական երբեմնի բուսապաշտպաններն էլ չեն անդրադարձել, թքած ունեն, կամ էլ վախում են իրենց կուռքի ավտոշարասյան պատճառով ծեծի միջադեպին գնահատական տան, հետո ինչ, որ կատարվածը ոտից գլուխ ապօրինություն է ու լկտիություն...
Սա հոմ հանքի դեմ արշավ չի, որ գրանտ կպնի»:

Աղբյուրը` Սյուզի Բադոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր