ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Խմելու ջուրը կթանկանա
12:36, 29.11.2022 | mamul.am
5161 | 0

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է հունվարի մեկից ջրի սակագինը բարձրացնելու հարցը։ Քննարկման ընթացքում հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանն իր ելույթում հայտնել է, որ ընկերությունն այս տարի օգոստոսին հայտ էր ներկայացրել հանձնաժողով. մասնավորապես՝ ընկերության կողմից մանրածախ ծառայությունների մատուցման գումարային ճշգրտված սակագինը հաշվարկվել և որոշ սպառողների համար առաջարկվել էր 209 դրամ՝ 1 խորանարդ մետրի համար։ Հանձնաժողովը ուսումնասիրություն է անցկացրել և պատրաստել որոշման նախագիծ, ըստ որի, սոցիալապես անապահով խավի համար սակագինը կմնա նույնը, իսկ սովորական սպառողների համար 200 դրամից կդառնա 208,415 դրամ։

«Երբ հանձնաժողովի որոշումն իրավական ուժ ստանա, կառավարությունը համապատասխան որոշմամբ կսուբսիդավորի սահմանվելիք սակագների տարբերությունը:
Այսինքն` սպառողի համար սակագնի որևէ փոփոխություն չի լինի: Սուբսիդավորումը մեկ տարվա համար է»,- ասաց Ուլիխանյանը:

ՀԾԿՀ-ն քննում է ջրի սակագինը բարձրացնելու հարցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր