ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը գրել է․ ««Հրապարակ» օրաթերթի աշխատակից Վահե Մակարյանի՝ արդեն սովորույթի ուժով իմ մասին կեղծ տեղեկություններ հրապարակելու փաստով պայմանավորված նշում եմ հետևյալը։ 1) Ես ԵՐԲԵՎԷ չեմ հարցաքննվել ԱԱԾ-ում որևէ գործի շրջանակներում։ 2) Ինձ ՔԿ-ում տրվել է մեղադրյալի իրավունքներից օգտվելու դատավարական կարգավիճակ, այսինքն՝ որպես վկա չեմ հարցաքննվել։ 3) Ես հրապարակել եմ այն որոշումը, որի հիման վրա ինձ կանչել են ՔԿ։ Որոշման մեջ պարզ գրված է՝ ծննդյան օրն «առավել նշանավոր» դարձնելու կապակցությամբ հարուցվել է քր. գործ ԱԱԾ ահաբեկչության դեմ պայքարող բաժնի պետի կողմից։ Ես հասկանում եմ «Հրապարակ»-ի աշխատակցի ջանասիրությունը և իմ հաշվին տեղեկացված երևալու անհագուրդ ցանկությունը։ Բայց ես մեղավոր չեմ, որ աշխատակցի կողմից սիրված անձանց սկզբունքայնությունը չի բավարարել շարունակելու իրենց ուղին այժմյան հասարաքաղաքական դիսկուրսում»։ |