ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-7 °C, -7 °C ... 0 °C Վաղը`+1 °C
«Պետությունը մեր գրպանից է սուբսիդավորելու». Արմեն Պողոսյան
13:30, 29.11.2022 | mamul.am
1818 | 0

Ինչպես հայտնել էինք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է ջրի սակագինը բարձրացնելու հարցը։ Քննարկման ընթացքում «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն իր ելույթում նկատել է. «Եթե պետությունը սուբսիդավորում է ջրի սակագինը, մեր գրպանից է սուբսիդավորում։ Հերթական անգամ քննարկում եք սակագնի բարձրացման հարցը, և կառավարության կոմպենսացիայի մասին եք խոսում. ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ համակարգի պահպանությունը, անվտանգությունը, ծախսերը, պետական սուբսիդիաները, բոլորի աղբյուրը մեկն է՝ սպառողի գրպանը, ուրիշ աղբյուր չկա, երբ պետությունը սուբսիդավորում է, նշանակում է՝ մեր գրպանից է սուբսիդավորում»։

«Պետությունը մեր գրպանից է սուբսիդավորելու». Արմեն Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր