ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Կգաս, կզեկուցես՝ Կատարում ինչ հարց ես քննարկել». Գևորգ Պետրոսյան
14:12, 29.11.2022 | mamul.am
3170 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ոստիկանության կողմից 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների ծնողներին դատի տալու հանգամանքին, նշել է. «Ոստիկանությունը բան ու գործը թողած հետապնդում է զոհվածների ծնողներին, փոխանակ դրանց տանեն սահման, կնանիքին են տանում սահման՝ սովորացնեն, թե ոնց կրակեն։ Իրենք ստեղ մարդ ծեծեն, զոհվածի ծնող կալանավորեն, ծեծեն, կնանիքն էլ գնա՞ն սահման. հլը սրանց մտածողությունը»։

Պետրոսյանը նաև խոսել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Կատար մեկնելուն. «Ալեն Սիմոնյանը գնացել է Կատար ֆուտբոլ դիտելու, ես պահանջում եմ Ալեն, ա՛յ տղա, լսի՛, կգաս, գրավոր հաշվետվություն կհրապարակես ԱԺ կայքում, կզեկուցես, թե կոնկրետ ի՞նչ հարց, ո՞ւմ հետ ես քննարկել, որ դու պետական բյուջեի հաշվին գնացել ես Կատար։ Դու բան ու գործ չունե՞ս՝ գնում ես ֆուտբոլ նայելու։ Ինքը իր կարգավիճակում անելիք չունի, տեսե՞լ եք զեկուցի որևէ օրինագիծ»։

«Կգաս, կզեկուցես՝ Կատարում ինչ հարց ես քննարկել». Գևորգ Պետրոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր