ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հե՜յ, միամիտ հայե՜ր։ Դուք կարծում էիք, որ ժամանակն է բանակն արդիականացնելո՞ւ։ Բանակցողին փոխելո՞ւ։ Զենք գտնելո՞ւ։ Առաջնագիծն ամրացնելո՞ւ։ ԵՄ-ի կողմից ադրբեջանական սադրանքներն արձանագրելո՞ւ և արձագանքելո՞ւ։ Ալիևի նկատմամբ եվրոպական սանկցիաներ կիրառելո՞ւ։ Հայ ռազմագերիներին ացատելո՞ւ։ Ադրբեջանական զորքը մեր տարածքից դուրս շպրտելո՞ւ։ Չէ, գժուկնե՛ր։ Ըստ տիկին Վիկտորինի՝ հիմա իսկը ժամանակն է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու։ Հ. Գ. Երբ ասում եմ, որ մեր իսկ անճարության պատճառով աշխարհը հեգնում է մեզ վրա, նեղանում եք…»: |