ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է օրերս Վանաձորում պարեկային ծառայության աշխատակիցների կողմից քաղաքացիներին ծեծի ենթարկելու դեպքին. «Այդ ամբողջ նյութերը երեկ ուղարկել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: Երեկ էլ գրել եմ՝ ինչի՞ չեք արձագանքում: Ձեր՝ մարդու իրավունքները կախված են քաղաքական շահերից, իսկ ձեր քաղաքական շահերը կախված են թուրք-ադրբեջանական նավթի թմրասեղից. սա եք դուք... Մենք այսպիսի դաժանություն երևի հոլիվուդյան «բայեվիկներում» ենք տեսել: Պատկերացնո՞ւմ եք՝ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլը հիմա ոնց էր ճանկռտել ԱԺ ամբիոնը և ոնց էր իրավացիորեն աղմուկ բարձրացրել։ Անչափահաս երեխային դաժանաբար ծեծել են միայն նրա համար, որ այդտեղով պիտի անցներ Նիկոլը: Պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ է: Սա դիկտատուրա էլ չի»,- վրդովվել է Զոհրաբյանը։ |