ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Բրյուսելը չի հրաժարվել Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպման գաղափարից
17:00, 29.11.2022 | mamul.am
2334 | 0

Բրյուսելը չի հրաժարվել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպում կազմակերպելու գաղափարից։ Ինչպես տեղեկացրել է Եվրոմիությունում (ԵՄ) «Ազատության» դիվանագիտական աղբյուրը, կապի մեջ են երկու կողմերի հետ՝ կազմակերպելու համար նոր հանդիպում։ Նախագահ Շառլ Միշելի համար, աղբյուրի ձևակերպմամբ, «դա կարևոր է»։ Բայց բանակցությունների կոնկրետ օր դեռ չի նշվում։

Նախօրեին Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող հանդիպումը տեղի չի ունենա հայկական կողմի դիրքորոշման պատճառով։ Շեշտել էր՝ «Փաշինյանը համաձայնել է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ «Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա»,- ասել էր Ադրբեջանի նախագահը:

Երևանն ի պատասխան հայտարարեց՝ պատրաստ է այդ բանակցություններին նախկին ձևաչափով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր